Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Օգտատիրական համաձայնագիր
«Մաթեմատիկա և Խաղեր» կայքը բաղկացած է երկու բաժնից – «Մաթեմատիկա» և «Խաղեր»:
Օգտատերը կարող է անսահմանափակ օգտվել «Խաղեր» բաժնի բոլոր ծրագրերից և մասամբ օգտվել «Մաթեմատիկա» բաժնի ծրագրերից` դեմո տարբերակից: Անսահմանափակ օգտվելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում:

1. Գրանցում կայքում
Գրանցվելու համար Ձեզ անհրաժեշտ է լրացնել գրանցման ձևը, ընդ որում` համակարգ մուտք անելու համար ճիշտ նշել ծածկագիրը, ծածկանունը, գործող էլեկտրոնային հասցեն, անունը, ազգանունը:
Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր ծածկագրի գաղտնիությունը և Ձեզ տրամադրվող ծառայություններից օգտվելու իրավունքը պահպանելու համար:
Գրացվելուց հետո Դուք կստանաք նամակ` գրանցումը հաստատելու հղումով: Գրանցումը ավարտելու համար անհրաժեշտ է սեղմել նամակում գտնվող ակտիվացման հղման վրա:

2. Կայքի օգտագործման ընդհանուր դրույթները:
Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքի աշխատանքի ընդհատման համար, որը կարող է լինել տարբեր պատճառներով:
Կայքի ադմինիստրացիան չի կարող երաշխավորել կայքի ծառայություններից օգտվելու մշտական, անխափան և հուսալի հնարավորությունը:
Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի փոխել տվյալ պայմանագրի բովանդակությունը միակողմանի կարգով և օգտատերերին տեղյակ չպահելով:
Կայքում տեղադրված տեղեկությունները, տեքստը, ծրագրերը, ձայնը, գրաֆիկան, դիզայնի և անիմացիայի էլեմենտները կայքի տերերի սեփականությունն են: «Մաթեմատիկա և Խաղեր» կայքի բովանդակության օգտագործման դեպքում Դուք պարտավոր եք պահպանել հեղինակային իրավունքի և ինտելեկտուալ սեփականության կանոնները:
«Մաթեմատիկա և Խաղեր» կայքը կարող է պարունակել հղումներ այլ կայքերին: Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում այդ ռեսուրսների մատչելիության և բովանդակության, ինչպես նաև դրանց օգտագործման հետ կապված հետևանքների համար:
Կայքի ադմինիստրատորը իրավունք ունի «Կարծիքներ» բաժնում հեռացնել այն հաղորդագրությունները, որոնք կխախտեն մյուս օգտատերերի կամ կայքի ադմինիստրացիայի իրավունքները: Արգելվում է «Կարծիքներ» բաժնում իրականացնել ցանկացած տեսակի ապրանքի գովազդ և վաճառք:
Որոշ խնդիրներ և վարժություններ, որոնք ներկայացված են այս կայքում, վերցված են տարբեր գրքերից և ժողովածուներից: Շատ դեպքերում խնդիրների և վարժությունների հեղինակներին բացահայտել հնարավոր չէ; Եթե օգտատերը հիմք ունի ենթադրելու, որ իր աշխատանքը օգտագործված է հեղինակային իրավունքները խախտելով, նա պետք է կայքի ադմինիստրատորին ներկայացնի հեղինակային իրավունքի ապացույց:
Համաձայնագրին վերաբերվող հարցերով և առաջարկություններով դիմեք հետևյալ հասցեով`
Գլխավոր Ծրագրերի մասին
  tictactoe

Valid XHTML 1.0 Transitional

Valid CSS!