Առյուծը խոշոր, ուժեղ և խելացի կենդանի է: Առյուծները ապրում և որս են անում փոքր խմբերով` պրայդերով: Պրայդը առյուծներին տալիս է լավ հնարավորություններ` կապված որսի հետ: Խմբում մեծանում է հաջող որսի հնարավորությունը, հնարավոր է դառնում որսը ավելի խոշոր և ուժեղ կենդանիների վրա: