Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 

Երեխաներին և մեծերին
գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, համեմատում
Բանավոր հաշվի վարժանք

Անվճար
Google Play-ում


 

Գլուխկոտրուկ
երեխաների և մեծերի համար

Գրավիչ խաղ
Վառ նկարներ


Անվճար
Google Play-ում


Թվերի գումարում և հանում մինչև 20

  Մաթեմատիկան գլխավոր դեր է խաղում տարրական դասարանների երեխաների ինտելեկտի զարգացման համար: Աշակերտների մտածողության զարգացման համար մաթեմատիկայում դրված են մեծ հնարավորություններ:
  Առաջին դասարանի աշակերտների համար ուսուցման ամենահարմար ձևերից է համարվում մաթեմատիկական վարժանքը, հատկապես ինտերակտիվ օնլայն վարժանքները, որոնք ներկայացված են խաղային ձևով: Մաթեմատիկական ծրագրերի վարժությունները նպաստում են տարրական դասարանների աշակերտների առաջադիմությանը:

Մաթեմատիկական վարժանք «Դպրոցական գրատախտակ»

   «Դպրոցական գրատախտակը» - ը պարունակում է մինչև 20 թվերի գումարման և հանման ուսուցողական վարժություններ: Տվյալ վարժանքի նպատակն է` վարժվել գումարման և հանման ձևերին, կարողանալ բանավոր պատկերացնել երկնիշ թվերը կարգային գումարելիների տեսքով:

  Բոլոր վարժությունները բաժանված են վեց խմբի:

  • Վարժությունները ճիշտ է սկսել առաջին, ամենապարզ խմբից, որտեղ ներկայացված են առաջին տասնյակի գումարման և հանման վարժություններ` առանց կարգային անցման:
  • Երկրորդ խմբում պետք է գտնել անհայտ թվերը 10 սահմանում, որոնք նշված են քառակուսիներով: Կան նաև վարժություններ, որտեղ պետք է դրվեն նշաններ` «+» կամ «-»:
  • Երրորդ խումբը պարունակում է վարժություններ` մինչև 20 թվերի սահմաններում առանց կարգային անցման: Պետք է գտնել գումարը կամ տարբերությունը:

  • Չորրորդ խումբը պարունակում է վարժություններ` մինչև 20 թվերի սահմանում գտնել անհայտ թիվը, որը նշված է քառակուսիով:
  • Հինգերորդ խումբը ավելի բարդ է: Գումարման և հանման վարժությունները կազմված են 3 թվից, որոնք գումարելով կամ հանելով ստանում ենք գումարը կամ տարբերությունը:
  • Վեցերորդ խումբը ամենաբարդն է. 3 թվից կազմված վարժություններում այդ թվերից մեկը ներկայացված է քառակուսիով:

Մաթեմատիկական վարժանք “Թվային խաչբառ”

  “Թվային խաչբառ” - ը յուրօրինակ թվային խաչբառ է: Վանդակային դաշտում պատկերված են մինչև 20 թվերի գումարման և հանման վարժություններ, որտեղ պետք է դրվեն թվեր, որոնք համարվում են ճիշտ խաչաձև արտահայտությունների համար:

  Պատասխան – թվերը տեղադրվում են պտտվող գլանից:
  Խաչբառը պարունակում է 10 վարժություն տարբեր բարդություններով:


  Մշտական և կանոնավոր պարապմունքների օգնությամբ երեխան ձեռք կբերի լավ գիտելիքներ:


 

Խաղ Անդրոիդի դեմ
բարդության 3 աստիճան

խաղերի վիճակագրություն


Անվճար
Google Play-ում


 

Գլուխկոտրուկ
երեխաների և մեծերի համար

6 տարբեր թեմաներով
4 բարդության մակարդակով


Անվճար
Google Play-ում


Գլխավոր Ծրագրերի մասին
  tictactoe

Valid XHTML 1.0 Transitional

Valid CSS!