Նախադպրոցականների տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացման մեջ գլխավոր տեղ են զբաղեցնում մինչև 10 թվերի համեմատման վարժությունները: Նախադպրոցական տարիքից երեխաները, բացի հիմնական թվաբանական նշաններից, ծանոթանում են նաև համեմատության նշաններին – մեծի, փոքրի կամ հավասարի:
Մաթեմատիկական վարժանք «Դպրոցական գրատախտակ»
«Դպրոցական գրատախտակ» - ի վարժությունները խաղային ձևով սովորեցնում են երեխաներին համեմատման տարրական հմտությունները, ինչպես նաև հաշվել երկու – երեք թվից բաղկացած արտահայտություններ և համեմատել պատասխանները: Վարժությունները բաժանված են բարդության 6 խմբի:
Առաջին փուլում պետք է համեմատել թվերը մինչև 10:
Երկրորդը պարունակում է վարժություններ, որոնցում պետք է հաշվարկել 2 թվից բաղկացած արտահայտություն և պատասխանը համեմատել մեկ այլ թվի հետ:
Երրորդ փուլը ավելի բարդ է: Հաշվարկվում է 2 թվից բաղկացած 2 արտահայտություն և համեմատվում են պատասխանները:
Չորրորդ փուլի վարժություններում պետք է հաշվարկել 3 թվից բաղկացած արտահայտություն և պատասխանը համեմատել մեկ այլ թվի հետ:
Հինգերորդում մեկ կողմից հաշվարկվում է 2 թվից բաղկացած արտահայտություն, մյուս կողմից - 3 թվից բաղկացած արտահայտություն և համեմատվում են պատասխանները:
Վեցերորդը ամենաբարդն է: Երկու կողմերից հաշվարկվում են 3 թվից բաղկացած արտահայտություններ և համեմատվում են պատասխանները:
Վարժանքը լավ է սկսել առաջին փուլից: Աջ կողմում ցուցատախտակին ներկայացվում են ճիշտ և սխալ պատասխանների քանակը: Մեկ փուլը հաջողությամբ անցնելուց հետո երեխաները հաճույքով կձգտեն շարունակել:
Միայն կանոնավոր վարժանքի շնորհիվ են ձևավորվում համեմատության հմտությունները:
«Դպրոցական գրատախտակ» մաթեմատիկական վարժանքը լավ զարգացնում է նախադպրոցականների բանավոր հաշվի հմտությունները և հիշողությունը: Ծրագրի հետ աշխատելու ժամանակ երեխաները պետք է հաշվարկեն արտահայտությունները, հիշեն պատասխանները և համեմատեն:
Անիմացիայի էլեմենտները ուսուցումը կդարձնեն հետաքրքիր և հաճելի: