Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 

Երեխաներին և մեծերին
գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, համեմատում
Բանավոր հաշվի վարժանք

Անվճար
Google Play-ում


 

Գլուխկոտրուկ
երեխաների և մեծերի համար

Գրավիչ խաղ
Վառ նկարներ


Անվճար
Google Play-ում


Գումարում և հանում մինչև 10

  Ինտերակտիվ վարժանքների օգնությամբ մինչև 10 թվերի գումարման և հանման հմտությունների ձևավորումը նպաստում է նախադպրոցականների պատրաստմանը դպրոցին:
  Օնլայն ծրագրերի վարժությունները ներկայացված են խաղային և հետաքրքրաշարժ ձևով, ինչը օգնում է հեշտությամբ տիրապետել բանավոր հաշվի հմտություններին և ուսումը դարձնել հաճելի զբաղմունք:

Մաթեմատիկական վարժանք «Դպրոցական գրատախտակ»

   «Դպրոցական գրատախտակը» իրենից ներկայացնում է վարժություններ, որոնք նախատեսված են նախադպրոցականներին օգնել սովորելու մինչև 10 թվերի գումարման և հանման տարրական մաթեմատիկական գործողությունները:

  Նախադպրոցականներին հատկապես հետաքրքիր կլինի դասասենյակի տպավորությունը` գրատախտակ, կավիճ, սպունգ:
  Բոլոր վարժությունները բաժանված են վեց խմբի:
  Յուրաքանչյուրը պարունակում է քսան տարբեր վարժություններ: Ինչքան բարձր է խումբը, այնքան բարդ է: Եթե որևէ փուլում երեխան ամբողջությամբ չի յուրացրել վարժությունները, կարելի է վերադառնալ և կրկնել: Մաթեմատիկական վարժությունների սիստեմատիկ կրկնությունը զարգացնում է բանավոր հաշվի հմտությունները:

  • Առաջին, ամենապարզ փուլում, առաջարկվում է գումարում և հանում մինչև հինգը: Պետք է գտնել թվերի գումարը կամ տարբերությունը:
  • Երկրորդում հաշվարկվում են արտահայտության անհայտ թվերը, որոնք նշված են քառակուսիներով:
  • Երրորդը պարունակում է մինչև տասը թվերով արտահայտություններ: Պետք է գտնել գումարը կամ տարբերությունը:

  • Չորրորդ փուլում արտահայտություններում քառակուսիներով նշված են հետևյալ անհայտները` գումարման դեպքում – գումարելիներից մեկը, հանման ժամանակ – հանելին կամ նվազելին:
  • Հինգերորդը բաղկացած է ավելի բարդ վարժություններից: Երեխան գումարում և հանում է երեք թիվ:
  • Վեցերորդը ամենաբարդն է: Երեք թվից բաղկացած վարժություններում մեկ թիվը նշված է քառակուսիով:

  Պատասխանների ստուգումը տրված է ցուցատախտակին:

Մաթեմատիկական վարժանք “Թվային խաչբառ”

  “Թվային խաչբառ” - ը զարգացնում է բանավոր հաշվի, տրամաբանական մտածողության և երևակայության հմտությունները:
  Ծրագրում ընդգրկված են մինչև 10 թվերի գումարման և հանման, հանման արտահայտություններ, որոնցից յուրաքանչյուրում կան բացակայող թվեր: Արտահայտության լուծման ընթացքում պետք է ընտրել այնպիսի թիվ, որը ճիշտ կլինի նաև խաչաձև արտահայտությունների համար: Խաչբառը համարվում է ճիշտ լուծված, եթե հորիզոնական և ուղղահայաց արտահայտությունները ճիշտ են:

  Պտտվող գլանակից թվերը տեղադրելու յուրահատուկ ձևը կոգևորի երեխաներին հաճույքով լուծել խաչբառերը:
  Ծրագիրը պարունակում է 10 տարբեր վարժություններ:


  Մաթեմատիկական ծրագրերի առանձնահատուկ ձևավորումը կնպաստի, որպեսզի երեխաները հաճույքով լուծեն մինչև 10 թվերի գումարման և հանման խնդիրները:


 

Խաղ Անդրոիդի դեմ
բարդության 3 աստիճան

խաղերի վիճակագրություն


Անվճար
Google Play-ում


 

Գլուխկոտրուկ
երեխաների և մեծերի համար

6 տարբեր թեմաներով
4 բարդության մակարդակով


Անվճար
Google Play-ում


Գլխավոր Ծրագրերի մասին
  tictactoe

Valid XHTML 1.0 Transitional

Valid CSS!